ՆԱԽԱԳԻԾ
1.Նախագծի անվանումը Օտար լեզու՝անգլերեն
2. Նախագծի հիմնական թեման Անգլերենի դերն ու նշանակությունը ժամանակակից կյանքում: Անգլերենի
՝ որպես միջազգային լեզվի ուսուցումը դպրոցներում:
3. Նախագծի էֆեկտիվությունը
Ավելի խորաթափանց ու մանրամասն տեղեկություն ստանալով
լեզվի մասին աշակերտների մոտ հետաքրքրություն ու ձգտում կառաջանա անգլերենի նկատմամբ,
որ ավելի լավ սովորեն ու բարձրացնեն ուսման մակարդակը:
4. Նախագծի նպատակը Ավելի մեծ պատկերացում կազմել անգլերենի ՝
որպես միջազգային լեզվի մասին: Աշակերտների մեջ արթնացնել սեր ու հետաքրքրություն անգլերենի
նկատմամբ: Ծանոթացում անգլիախոս երկրների հետ(402 միլիոն մարդու համար անգլերենը մայրենի լեզու է, իսկ 600 միլիոն մարդու
համար այն 2-րդ օտար լեզու է): Իմանալ անգլերենի և համակարգչի կապի մասին:
5.Մասնակիցների հասակը 7-րդ դասարան
6. Նախագծի տևողությունը 2 դասաժամ
7. Նախագծի արդյունքը Տպավորիչ, հստակ, կարևոր, նոր, հետաքրքիր,
լրացուցիչ գիտելիք, ինֆորմացիա ձեռք կբերեն: Կհասկանան անգլերենի իմացության կարևորությունն
ու անհրաժեշտությունը և մեծ ուշադրություն կդարձնեն ուսմանը:
8. Նախագծի ռեսուրսները Համակարգիչ, ինտերնետ, գիրք, գրիչ,թուղթ:
9. Նախագծի ընթացքը Անգլերենի մասին տեղեկություն ստանալուց հետո,
յուրաքանչյուր աշակերտի կհանձնարարվի առանձին թեմա: Թեմաները կընտրեն իրենք՝ ըստ ցանկությամբ,
բազում թեմաների միջից ընտրություն կատարելով: Կդիմեն համակարգչի օգնությանը ու կներկայացնեն
համակարգչային շնորհանդեսի միջոցով: Կներկայացվի յուրաքանչյուրի կատարած աշխատանքը,
որից հետո աշակերտները կիմանան շատ հետաքրքիր տեղեկություններ, օրինակ, դրանցից ամենակարևորները՝
1.թե աշխարհում քանի
միլիոն մարդ է խոսում անգլերեն
2.չիմանալով ոչ մի օտար լեզու, բայց իմանալով միայն
անգլերենը կարելի է ճանապարհորդել աշխարհով մեկ, ծանոթություն հաստատել մարդկանց հետ,
կծանոթանան իրենց հասակակիցների ուսումնական ծրագրի, առօրյայի, հետաքրքրությունների
և այլնի մասին:
3.կիմանան թե ինչքան կարևոր է անգլերենի իմացությունը
համակարգչային ծրագրերի համար:
4. և վերջապես թե
ինչ կարևորություն է տալիս մեր պետությունը
անգլերենին՝ դարձնելով այն առաջին օտար լեզու, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա լիարժեք
տիրապետել միջազգային լեզվին:
5. կիմանան նաև մի
շարք ուրիշ բաների մասին:
Լսելով բոլորի ներկայացրած թեմաները, աշակերտները կհայտնեն յուրաքանչյուրը
իր տեսակետը:
10.Առարկաների առարկայական
կապը ինֆորմատիկա, լեզուներ:
11. Նախագծի հեղինակը Մ.Պետրոսյան
12. Հեղինակի էլ-փոստը
www.linamagdalina55@gmail.com
No comments:
Post a Comment