Tuesday, March 6, 2012

სასწავლო პროექტი


                                          ՆԱԽԱԳԻԾ
1.Նախագծի անվանումը   Օտար լեզու՝անգլերեն
2. Նախագծի հիմնական թեման   Անգլերենի  դերն ու նշանակությունը ժամանակակից կյանքում: Անգլերենի ՝ որպես միջազգային լեզվի ուսուցումը դպրոցներում:
3. Նախագծի էֆեկտիվությունը   Ավելի  խորաթափանց ու մանրամասն տեղեկություն ստանալով լեզվի մասին աշակերտների մոտ հետաքրքրություն ու ձգտում կառաջանա անգլերենի նկատմամբ, որ ավելի լավ սովորեն ու բարձրացնեն ուսման մակարդակը:
4. Նախագծի նպատակը   Ավելի մեծ պատկերացում կազմել անգլերենի ՝ որպես միջազգային լեզվի մասին: Աշակերտների մեջ արթնացնել սեր ու հետաքրքրություն անգլերենի նկատմամբ: Ծանոթացում անգլիախոս երկրների հետ(402 միլիոն մարդու համար  անգլերենը մայրենի լեզու է, իսկ 600 միլիոն մարդու համար այն 2-րդ օտար լեզու է): Իմանալ անգլերենի և համակարգչի կապի մասին:
5.Մասնակիցների հասակը   7-րդ դասարան
6. Նախագծի տևողությունը   2 դասաժամ
7. Նախագծի արդյունքը   Տպավորիչ, հստակ, կարևոր, նոր, հետաքրքիր, լրացուցիչ գիտելիք, ինֆորմացիա ձեռք կբերեն: Կհասկանան անգլերենի իմացության կարևորությունն ու անհրաժեշտությունը և մեծ ուշադրություն կդարձնեն ուսմանը:
8. Նախագծի ռեսուրսները   Համակարգիչ, ինտերնետ, գիրք, գրիչ,թուղթ:
9. Նախագծի ընթացքը   Անգլերենի մասին տեղեկություն ստանալուց հետո, յուրաքանչյուր աշակերտի կհանձնարարվի առանձին թեմա: Թեմաները կընտրեն իրենք՝ ըստ ցանկությամբ, բազում թեմաների միջից ընտրություն կատարելով: Կդիմեն համակարգչի օգնությանը ու կներկայացնեն համակարգչային շնորհանդեսի միջոցով: Կներկայացվի յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, որից հետո աշակերտները կիմանան շատ հետաքրքիր տեղեկություններ, օրինակ, դրանցից ամենակարևորները՝
   1.թե աշխարհում քանի միլիոն մարդ է խոսում անգլերեն
   2.չիմանալով ոչ մի օտար լեզու, բայց իմանալով միայն անգլերենը կարելի է ճանապարհորդել աշխարհով մեկ, ծանոթություն հաստատել մարդկանց հետ, կծանոթանան իրենց հասակակիցների ուսումնական ծրագրի, առօրյայի, հետաքրքրությունների և այլնի մասին:
   3.կիմանան թե ինչքան կարևոր է անգլերենի իմացությունը համակարգչային ծրագրերի համար:
   4. և վերջապես թե ինչ կարևորություն է տալիս մեր  պետությունը անգլերենին՝ դարձնելով այն առաջին օտար լեզու, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա լիարժեք տիրապետել միջազգային լեզվին:
  5. կիմանան նաև մի շարք ուրիշ բաների մասին:
Լսելով բոլորի ներկայացրած թեմաները, աշակերտները կհայտնեն յուրաքանչյուրը իր տեսակետը:
10.Առարկաների առարկայական կապը   ինֆորմատիկա, լեզուներ:
11. Նախագծի հեղինակը   Մ.Պետրոսյան
12. Հեղինակի  էլ-փոստը   www.linamagdalina55@gmail.com